շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հրապարակ». Բաբայանի դեմ ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը

«Հրապարակ». Բաբայանի դեմ ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, անմիջապես չի գրանցել համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին։

Եվ այդ եռօրյա ժամկետը ՀՔԾ-ն գնահատել է որպես խախտում ու այդ հիմքով նախ ցուցմունք է կորզել Արզումանյանից, որ նա գործել է Արսեն Բաբայանի ցուցումով, ապա մեղադրանք է առաջադրել Բաբայանին։

«Ռուզաննա Արզումանյանն ամիսներ առաջ կենսաթոշակի է գնացել եւ այլեւս չի աշխատում ԱԺ-ում։ Իսկ ինչո՞ւ է հենց Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տվել, այլ ոչ թե, ասենք, Արա Սաղաթելյանի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի։ Բանն այն է, որ ընդհանուր բաժինը գործել է ոչ թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի, այլ տեղակալի կուրացիայի տակ։

Թերթը hավելել է, որ չնայած այն փաստին, որ Ռուզաննա Արզումանյանին տեսել էին Հատուկ քննչական ծառայությունում եւ վստահ են, որ հենց նա է ցուցմունք տվել Արսեն Բաբայանի դեմ՝ նպաստելով վերջինիս ձերբակալությանը, նա թերթի հետ զրույցում կտրականապես հերքել է գործող իշխանությունների հետ իր համագործակցության մասին լուրերը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: