շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայտնի է, թե որտեղից էր տարածվել գաղտնալսումը. ՔԿ նախագահ

Հայտնի է, թե որտեղից էր տարածվել գաղտնալսումը. ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։

Հայկ Գրիգորյանը նշեց, որ կան նաև մի շարք բացահայտված հանքամանքներ, սակայն հասկանալի պատճառներով ինքը դրանք չի կարող ներկայացնել: 

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերին Youtube-ում հրապարակվել էր Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ու խոսվում այն մասին, թե ինչ պետք է անի դատավորը այդ հարցում: Ավելի ուշ հրապարակվեց նաև ձայնագրության երկրորդ մասը, որում առկա էր հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Կիսվել: