կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Էմիլ Սարգսյանի դիակը

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Էմիլ Սարգսյանի դիակը

Փետրվարի 29-ին հաղորդվել էր 1937 թ. ծնված Էմիլ Սարգսյանի անհետ կորելու մասին:

Մարտի 6-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ գետի ափին, տղամարդու դիակ կա:

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնից մեկնած օպերատիվ խումբը Տանձուտ գետի ափին հայտնաբերել է Էմիլ Սարգսյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

  • Կիսվել: