երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայկ Այվազյանը վարչապետի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

Հայկ Այվազյանը վարչապետի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատելված Հայկ Այվազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ընդդեմ վարչապետի։ Ֆեյսբուքում նա, մասնավորապես, գրում է․ 

«Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհակալություն․․

Շնորհակալություն 2019 թվականը իմ կյանքում անմոռանալի դարձնելու համար։
Շնորհակալություն, որ ստիպեցիք ինձ գեթ մի պահ կասկածել, որ ընտանիքիս` սերունդներով ձգվող պայքարը, զրկանքներն ու տված զոհերը հանուն հայրենիքի անիմաստ և անարժեք էին, որ հայրենիքիս համար չարժեր պայքարել և կորցնել ամենաթանկը (ամաչում եմ, որ վայրկյան անգամ նման միտք եմ ունեցել)։ Իմացեք՝ շնչելուս չափ պայքարելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության։

Այս տարի՝ 1990թ-ից հետո, ես վերապրեցի կյանքիս ամենամեծ ողբերգությունը՝ նորից կորցրեցի ամենաթանկը։ Այդ իսկ պահին ցավակցական հեռագրի փոխարեն ստացա ձեր կողմից մի «մխիթարական նվեր» մեջքիս հարվածի տեսքով (տենց նվեր ես երբեք չեմ ստացել, կեցցե՛ք, նվերներ մատուցելու գործում դուք նույնպես ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՔ):
Ափսոս, որ ստիպեցիք ինձ ամանորյա բարեմաղթանքների փոխարեն մաղթել՝

Խոհեմություն՝ երկիրը ՀԻՆ աղբից մաքրելու համար,

Խիզախություն՝ երկիրը ՆՈՐ աղբից մաքրելու համար,

Քաջ առողջություն՝ պատասխանատվություն կրելու ձեր արածների և չարածների համար։

Սա էլ իմ փոքրիկ պատասխան նվերը ձեզ՝ ընդամենը վերաքննիչ բողոք։

Կհանդիպենք․․ »

Տեղեկացնենք, որ Հայկ Այվազյանն ապրիլի մեկին վարչապետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նա ընդդեմ ՀՀ վարչապետի և ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական դատարան հայց էր ներկայացրել, որը մերժվել էր։

  • Կիսվել: