կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Եվրասիա միջազգային համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Եվրասիա միջազգային համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն ու Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։

Համագործացկության նպատակն է ընդլայնել գործատու-բուհ երկկողմ հարաբերությունները։
Հուշագրի գործողության շրջանակներում կողմերը կհամագործակցեն ուսանողների գործնական հմտությունների զարգացման, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ուսանողների պրակտիկայի կազմակերպման շուրջ, ինչպես նաև կիրականացնեն թեմատիկ տարբեր գործնական քննարկումներ, իսկ փորձի փոխանակման նպատակով՝ հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ։

Արսեն Մնացականյանը, ողջունելով գործընկերների նախաձեռնությունը, նշել է, որ կարևորում է ուսումնական հաստատությունների հետ շարունակական համագործակցությունը՝ Ծառայությունը որակյալ կադրերով համալրելու, արդյունավետ կառավարման տեսանկյունից, մանավանդ՝ տարբեր բուհերի հետ հաջողված փոխգործակցության փորձն արդեն իսկ առկա է։

Սուրեն Օհանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արսեն Մնացականյանին համագործակցելու պատրաստակամության համար։

 

  • Կիսվել: