շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է սկսել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է սկսել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկությունները սկսել է Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրավապահները խուզարկություններ սկսել՝ առայժմ տեղեկություն չի հաղորդվում։

Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը InfoPort.am-ը հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը և ասաց, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։

«Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել»,- հայտնեց Մարինա Օհանջանյանը:

  • Կիսվել: