երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հաղթանակի դափնիները բացառապես պատկանում են ԱՄՆ-ի հայկական համայնքին և երկու կազմակերպություններին՝ քաղաքագետը Սենատում Ցեղասպանության ճանաչման մասին

Հաղթանակի դափնիները բացառապես պատկանում են ԱՄՆ-ի հայկական համայնքին և երկու կազմակերպություններին՝ քաղաքագետը Սենատում Ցեղասպանության ճանաչման մասին

 Ժամանակն է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Նա հստակեցնում է, որ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևը օրենք չէ:

«Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու», -ասում է Սարգսյանը: ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները, նրա ներկայացմամբ, Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել, մինչդեռ նույնիսկ բանաձևի ընդունումից հետո ԱՄՆ նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը: Ուստի, ըստ նրա, հիմա պետք է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա նաև նշում է, թե ինչու է հիմա ընդունվել այս Բանաձևը. «Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են, թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է: Բացի այդ, վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր, քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին»: Նրա ներկայացամամբ, թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

«Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը», -նշում է նա՝ ընդգծելով, որ այս հաղթանակի դափնիները բացառապես պատկանում են ԱՄՆ-ում հայկական համայնքին, երկու կազմակերպություններին:

  • Կիսվել: