կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերմանիայի իրավապահների կողմից մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Գերմանիայի իրավապահների կողմից մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտ 1-ին ՔՈԳՎ է ներկայացել 18-ամյա Համիկ Խ.-ն: Նա փետրվարի 18-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության և դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով։

Խափանման միջոցը՝ կալանք:

Համիկ Խ.-ն տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է գլխավոր դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: