երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն

Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք ներկայացել են դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:

Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ 

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը  ծանուցել էր, որ ապօրինի ծագում ունեցող 

գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է 

ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

  • Կիսվել: