երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երեխայի պատահարի հետ կապված շորթման գործը կարճվեց․ Դավիթ Սանասարյան

Երեխայի պատահարի հետ կապված շորթման գործը կարճվեց․ Դավիթ Սանասարյան

Այսօր էրեբունու քննչական մարմնի քննիչի կողմից կարճվեց երեխայի պատահարի հետ կապված շորթման գործը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության լնախկին պետ Դավիթ Սանասարյանը։

Հարգելի ընկերներ,

տեղեկացնում եմ, որ այսօր էրեբունու քննչական մարմնի քննիչի կողմից կարճվեց երեխայի պատահարի հետ կապված շորթման գործը։

Ուզում եմ հստակ նշել, որ այս գործում կար երկու ցուցմունք շորթման փաստի վերաբերյալ, որն ըստ քննիչի բավարար հիմք չէր մեղադրանք ներակայացնելու համար։ Սակայն ՊՎԾ «հայտնի գործով» ինձ մեղադրանք առաջադրելու համար երկու կիսատ-պռատ ու շինծու ցուցմունքը համարվեց բավարար, որի արդյունքում ես այսօր ամբաստանյալ եմ և լիազորություններս կասեցված են։

Փաստաբանի հետ միասին դեռ կքննարկենք քննիչի որոշումը բողոքարկելու հարցը. իմ նպատակն այդ կնոջը վատություն անելը չէր, այլ հաղորդում տվեցի հանցագործության մասին միայն նրա համար, որ այդ կնոջ կողմից կատարված անթույլատրելի ու հակաօրինական արարքը կանխվի և դաս լինի մյուսների համար։

Սիրում եմ բոլորիդ։

Հիշեցնենք, որ տեսանյութ էր հրապարակվել՝  2019 թ. սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին:

Նշենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ:

Երեխայի ծնողները մանրամասներ հայտնելով դեպքի մասին՝ ասել էին, որ Դավիթ Սանասրայանը հայտարարել է, որ ինքը չի վրաերթի ենթարկել երեխային, այլ երեխան է եկել, ընկել մեքենայի տակ։

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է։

Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:

  • Կիսվել: