հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եգիպտոսի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Եգիպտոսի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Բեյրութ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 59-ամյա Անտուան Մ.-ն:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նա 2018 թ. նոյեմբերի 22-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Խափանման միջոցը է ընտրվել կալանքը:

Հայտնաբերման մասին հայտնել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

  • Կիսվել: