կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եղեգնաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Եղեգնաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Մարտի 25-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ Մալիշկա գյուղի մի տնից գողացել էին 120 հազար դրամ:

 

Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Զառիթափ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գողացված գումարի 9000 դրամը և վճարման անդորրագրեր: Երիտասարդը հայտնել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ մուտք է գործել նշված առանձնատուն և յուրաքանչյուր անգամ զգեստապահարանից գողացել 40 000 դրամ, որի մի մասով մարել է վարկերը, իսկ մնացածը ծախսել է:

 

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: