երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դավիթ Սանասարյանի պաշտպանի՝ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

Դավիթ Սանասարյանի պաշտպանի՝ գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 27-ին կայացած նիստում մերժեց Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդությունը։ 

Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ Ազգային անվտանգության մասին օրենքի 4.2 հոդվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի որոշումը` ԱԱԾ-ի կառուցվածքը հաստատելու մասին հակասում են Սահմանադրությանը:

Դատախազ Գևորգ Սարգսյանն այս  միջնորդությունն անհիմն և   մերժման ենթակա է համարում ։ Դատախազն  իր առարկությունը հիմնավորեց, որ պաշտպանի միջնորդության մեջ վիճարկվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կարգավիճակի հարցը. «Նախ պետք է հասկանալ՝ ինչ ասել է կարգավիճակ. դա իրավունքների եւ պարտականությունների ամբողջությունն է, որը, ինչպես նշեցի, նախատեսված է Քրեական դատավարության մասին օրենսգրքով, ուստի որեւէ բան, որը չի բխում օրենքից, ըստ էության, չկա»:

Ավելի ուշ դատականն նիստը նախագահող Դավիթ Բալայանը հրապարակեց որոշումը, համաձայն որի, գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը մերժվեց ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ  2019 թվականի ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և «Զորաշեն» ՍՊԸ տնօրեն Տարոն Ավետիսյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

  • Կիսվել: