ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը

Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ մեր բողոքը, այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Վազգենն ու Նարեկը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են ծանր վիրավորանքի մեղադրանքով, ինչը վաղուց ապաքրեականացված է»,- նշել է փաստաբանը։

  • Կիսվել: