Դատարանում հրապարակվեցին Ռազմիկ Աբրահամյանի եւ Արսեն Դավթյանի հեռախոսազրույցները
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին հետազոտվում են գործով առկա ապացույցները։
Սկզբում հրապարկվեցին Դավթյանի եւ Աբրահամյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցները․
«3000-ն ա ուրեմն։ Աբրահամյան, ես էլ էն հների տարբերությունը: Փետրվար ամսվա տարբերություններն են։ Դավթյան, ինչն ա՞ փոխվել։ Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական, հարկերն էլ հանած․․․Լավ, նենց կանենք աշխատավարձը բացարձակ չի իջնի, բայց հարկերն էլ կհանենք։ Նախորդից չիջնես էլի»։
Այնուհետեւ հրապարկվեցին տեսանյութերը, որոնցում երեւում է, թե ինչպես են ինչ-որ ծրար միմյանց փոխանցում եւ զրուցում, հայտնում է news.am-ը։
Ներքին դիտման հետազոտման ընթացքում կային բառեր, որոնք այդքան լավ լսելի չէին ներկաների համար, ինչի վրա ուշադրություն հրավիրեց Արսեն Դավթյանի պաշտպանը։
Դատական նիստին ներկա են նաեւ կանայք, որոնք պնդում են, որ իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։