կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ)`  167-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետի (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը  կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) փոխարեն:

Դատարանը բավարարել է Աբրահամյանի կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով:  

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (Առևտրային կաշառքը)»։

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

  • Կիսվել: