երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Դատապարտվածների ու կալանավորների շրջանում կորոնավիրուս չի հաստատվել․ Նախարար

Դատապարտվածների ու կալանավորների շրջանում կորոնավիրուս չի հաստատվել․ Նախարար

Հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր դատապարտյալների և կալանավորվածների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների մոտ դեպքեր եղել են, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2019-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Մենք հիմա ունենք 2142 կալանավոր և դատապարտված անձ ու պատկերացրեք նրանց բոլորին հարազատները հանձնուքներ բերեն, մտնեն ՔԿ ծառայություն, շփում լինի ու վարակի տարածման ինչ ինտենսիվություն կարող ենք ունենալ», - ասաց Բադասյանը։

  • Կիսվել: