կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն

Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն

Պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն և Ընկերության հիմնադիր նախագահ Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարել «Դիջիթեյն»  մասնաշենքերում՝ ծանոթանալով բիզնես ուղղություններին, պրոդուկտներին, գրանցած հաջողություններին ու ապագա ծրագրերին։

Դիջիթեյնից հայտնում են, որ Վարդգես Վարդանյանը և Ռուստամ Բադասյանը քննարկել են հարկային օրենսդրական շրջանակը և գործարար միջավայրին առնչվող այլ հարցեր:

AA (1).JPG (455 KB)

ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար։ 

Վարդգես Վարդանյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ իր կողմից հիմնադրված բոլոր բիզնես ուղղություններով զարգացման ծրագրեր են իրականացվելու՝ նպաստելով Հայաստանում  կայուն տնտեսական աճին և ընկերությունների միջազգայնացմանը:

 AA (2).JPG (390 KB)

AA (3).JPG (564 KB)

AA (4).JPG (352 KB)

AA (6).JPG (534 KB)

 

AA (8).JPG (368 KB)

  • Կիսվել: