կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը գրանցել է իր հերթական ռեկորդը

Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը գրանցել է իր հերթական ռեկորդը

Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դաատապարտյալ Թաթուլ Միրզոյանը գրանցել է իր հերթական ռեկորդը՝ հեծանիվ վարժասարքի վրա գրանցելով 1 ժամում 35 կիլոմետր տարածություն՝ նախկինում գրանցած սեփական ռեկորդին գերազանցելով 1 կիլոմետրով։
 
Ռեկորդի իրականացմանը ներկա են եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անդամներ, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը։
 
Թաթուլ Միրզոյանին ՀԿ-ի կողմից հանձնվել է ռեկորդը փաստող հավաստագիր։
 
Միջոցառումը կազմակերպվել էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը և նվիրված է եղել Սպարապետի հիշատակին։

  • Կիսվել: