երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Բնապահպաններն ընդդեմ Տիգրան Ավինյանի» գործով դատարանին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի

«Բնապահպաններն ընդդեմ Տիգրան Ավինյանի» գործով դատարանին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի

Զրպարտություն հանդիսացող տվյալների հերքման պահանջով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ մի խումբ բնապահպանների հայցի քննության գործով նախնական դատական նիստն ավարտվել է: Դատավոր Դանիել Մխեյանը մերժել է հայցվորների միջնորդությունը՝  հարցաքննել պատասխանող Տիգրան Ավինյանին, սակայն բավարարել է 3 հայցվորի դատարանում լսելու մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ բնապահպան հայցվորները զրպարտություն են համարում փոխվարչապետի՝ հոկտեմբերի 22-ի Թբիլիսիում արված հետևյալ  հայտարարությունը. «Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են Հայաստանի տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի Ամուլսարի արշավը կազմակերպվի»:

Ինչպես տեղեկացրեց հայցվորների ներկայացուցիչը՝ տեղեկացրեց, որ պատրաստվում է դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:

  • Կիսվել: