կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ավտոմեքենայի առևանգում՝ Արմավիրի մարզում. գողացված ավտոմեքենան ու այն գողացողը հայտնաբերվել են

Ավտոմեքենայի առևանգում՝ Արմավիրի մարզում. գողացված ավտոմեքենան ու այն գողացողը հայտնաբերվել են

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 06:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ճ.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեծամորի բաժին և հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21:00-ից մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակության վայրի շենքի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումը, ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առևանգված ավտոմեքենան գտնվում է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի դաշտամիջյան հատվածներից մեկում:

Իրավապահները հայտնաբերում են նշված ավտոմեքենան, ինչպես նաև ենթադրյալ առևանգողին՝ Արմավիրի մարզի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Մ-ին, ով խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է գողացել:  

  • Կիսվել: