հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի երկու դրվագ. Կան ձերբակալվածներ

Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի երկու դրվագ. Կան ձերբակալվածներ

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկության իրացման առաջին դրվագը փետրվարի 8-ին էր: Նախնական ստուգումներից ու ճշգրտումներից հետո, ցերեկվա ժամը 4.20-ի սահմաններում, Սասունիկ-Օշական ճանապարհին Աշտարակի ոստիկանները ձերբակալեցին 24 և 27 տարեկան երիտասարդներին և, նրանցից մեկի վարած մեքենայով հանդերձ, բերեցին բաժին:

Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ 24-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 34 գրամ դեղնականաչավուն զանգվածով:

Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Երկու երիտասարդն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ձերբակալվածների պահման վայր:

Աշտարակի քրեական հետախույզների տեղեկության համաձայն` նույն հակաօրինական գործունեությամբ զբաղվում էին ևս երկու տղամարդիկ՝ դարձյալ Արմավիրի մարզի բնակիչ: Այս տեղեկության հաստատումը փետրվարի 10-ին էր: Երեկոյան ժամը 7-ին մոտ Աշտարակի ոստիկանները, նույն հիմնավոր կասկածանքով և նույն` Սասունիկ-Օշական ճանապարհին, ձերբակալեցին Էջմիածնի բնակիչ 37 և 43 տարեկան տղամարդկանց և, վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխեցին բաժին:

Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ 37-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` մոտ 30 և 13 գրամ դեղնականաչավուն և մոտ 7 գրամ մուգ գույնի փխրուն զանգվածներով: Ըստ նրա հայտնածի` կանեփն ու հաշիշը ձեռք են բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:

Կազմված փաստաթղթերն ու տղամարդիկ ներկայացվել են Քննչական վարչություն: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Առգրավվել են նաև բջջային հեռախոսներ ու կանխավճարային քարտ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: