շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշտարակի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

Աշտարակի համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

Մարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։

Ըստ տեղեկությունների՝ Աշտարակ քաղաքի հասցեներից մեկում 37-ամյա տղամարդը առանց լիցենզիայի ծխախոտի խմբաքանակ էր ձեռք բերում և վերավաճառում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները նույն օրը Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդուն։ Նա հայտնել է, որ շուրջ երեք ամիս ձեռք է բերում և վերավաճառում առանց լիցենզավորման տարբեր ապրանքանիշի ծխախոտ, իսկ վերջին խմբաքանակը ձեռք էր բերել մոտ երեք օր առաջ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մարտի 13-ին նշված հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանց լիցենզավորման 187 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: