Ապօրինի գույքի բռնագանձման հարցով շատ թուք ու մուր կերանք. Փաշինյան
Ապօրինի գույքի բռնագանձման հարցով շատ թուք ու մուր կերանք։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդգծելով պատճառը՝ նա նշեց. «Մարդիկ մեզ մեղադրում էին, թե ինչու հեղափոխությունից հետո գործիքները չենք վերցրել և գնացել այդ ամեն ինչը բռնագանձել։ Չնայած դա էլ է հարց, թե ամեն ինչ ասելով ինչ նկատի ունենք։ Մենք որոշում ենք կայացրել գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով։ Մենք այդ օրենսդրությունը շատ քննարկեցին, ընդ որում, հարց առաջացավ՝ դա որքանով է սահմանադրական, և որքանով՝ հակասահմանադրական: Ի վերջո, 2023-ից կարեծս, առաջին ծիծեռնակները երեւացին»:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ ասաց, որ այսօր շատ փողերի լվացման հետ կապված մեղադրանքներ եւս առաջադրում են. «Վճռաբեկ դատարանն իր երկու որոշումներով մեզ թույլ է տվել այս ինստիտուտն ավելի արդյունավետ կիրառել, եւ փողերի լվացման վարույթները եւս կասեցնում են վաղեմության ժմկետների ընթացքը»: