երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդդիմադիր եւ իշխանական կանանց երկխոսությունը չի ստացվել. «Հրապարակ»

Ընդդիմադիր եւ իշխանական կանանց երկխոսությունը չի ստացվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի նախաձեռնած Կին առաջնորդների միջազգային ակումբի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների 22 կին պատգամավոր, ինչպես տեղեկացրել ենք, օրեր առաջ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթի հետ։

Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ հանդիպումից, որն այնքան էլ հարթ չի անցել․ ընդդիմադիր կանայք իշխանականների հետ չեն կարողացել հաշտ ու հարթ քննարկում ծավալել: Երբ իշխանական պատգամավորները սկսել են թվարկել, թե ինչ մեծ առավելություններ են տալիս կին գործիչներին, ինչպես են խթանում կանանց ակտիվությունը, ընդդիմադիր կանայք հակադարձել են, թե խոսում եք կանանց քաղաքական ակտիվության մասին, իսկ դուք ձեր մեջ քննարկե՞լ եք արդյոք` երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով քաշքշում են կանանց ուղիղ եթերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապօրինի պաշտոնանկ է արվում:

Կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել քննարկումը, քանի որ այն դուրս է եկել պատկերացրած կառուցողական հունից»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: