Վրացի քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանին չի հաջողվի լիովին վերացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից
Հայաստանին չի հաջողվի լիովին վերացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այս մասին այսօր «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն։
Նա անվանեց դա շատ բարդ խնդիր և նշեց, որ նույնիսկ Վրաստանը չի կարող դրան հասնել։
Բացի այդ՝ քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը կարող է խախտել Հայաստանի հետ պետական սահմանը:
«Վրաստանը, որը տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից է, կարող է աջակցել Հայաստանի ջանքերին՝ մերձենալու Արևմուտքին»,-ասաց նա: