շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինային զենք է պետք, ոչ թե սպիտակ դրոշներ․ Ստոլտենբերգն արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը

Ուկրաինային զենք է պետք, ոչ թե սպիտակ դրոշներ․ Ստոլտենբերգն արձագանքել է Հռոմի Պապի հայտարարությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ են զենքի մատակարարումներ, այլ ոչ թե սպիտակ դրոշներ՝ դրանով իսկ չհամաձայնելով Հռոմի Պապի վերջին հայտարարության հետ։ Այս մասին գլխավոր քարտուղարը հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե մենք ցանկանում ենք, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերվի խաղաղ և տեւական լուծում, ապա մենք պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային», - ասել է նա։

 «Այն, ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, անքակտելիորեն կապված է մարտադաշտում կայունության հետ»:

Հարցին, թե արդյոք նրա արձագանքը նշանակում է, որ այժմ տեղին չէ խոսել սպիտակ դրոշի մասին, Ստոլտենբերգն ասել է, որ «այժմ ժամանակը չէ խոսել ուկրաինացիների հանձնման մասին»։ Նա հավելել է, որ նման իրավիճակը «ողբերգություն կլինի ուկրաինացիների համար» և «վտանգավոր կլինի բոլորիս համար»։

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունում պարտվող կողմը պետք է համարձակություն գտնի ընդունելու դա և համաձայնվի բանակցել, որ Ուկրաինան պետք է «քաջություն ունենա սպիտակ դրոշը բարձրացնելու և բանակցելու»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: