կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման  հիմնադիր-տնօրենի հետ

Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման հիմնադիր-տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման «OUTCOMIST» ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ․

«Քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու գործում մեզ համար առաջնահերթ է լսել նաև միջազգային փորձագետների կարծիքն ու մշակել համատեղ ճանապարհային քարտեզ:

Նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը»,- գրել է քաղաքապետը։ 

  • Կիսվել: