երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել

ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատ է արձակվել կալանքից:

Նրա պաշտպանները երեկ վերաքննիչ բողոք են ներկայացրել, ինչը բավարարվել է:

Հատուկ քննչական ծառայությունը նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք էր առաջադրվել։

  • Կիսվել: