ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառում՝ Բագրատաշենի ճանապարհը բացելու համար, բերման ենթարկվածների մեջ է Սուրեն Պետրոսյանը

Կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառում՝ Բագրատաշենի ճանապարհը բացելու համար, բերման ենթարկվածների մեջ է Սուրեն Պետրոսյանը

Ոստիկանները, նրանց թվում նաև կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով հեռացնում են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին և նրանց ավտոմեքենաները Այրումից Բագրատաշեն տանող ճանապարհից՝ բացելու համար Բագրատաշենի ճանապարհը:

Նշենք, որ կան բերման ենթարկվածներ:«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել է, որ բերման ենթարկվածների թվում են նաև քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն ու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանը։

Սուրեն Պետրոսյանը տեղափոխվում է Նոյեմբերյանի բաժին:

Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ևս բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել, սակայն նա մարմնական վնասվածքներ ունի։

  • Կիսվել: