շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Մանուկյան

Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի այստեղ. Մանուկյան

Ստոլտենբերգին էին բերել Հայաստան, թույլ էին տալիս, որ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանում: Փոխարենը թող պահանջեին, որ զգուշացում աներ Ադրբեջանին, այլ երկրների՝ որեւէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կասեցնելու համար: Չարեց: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մենք տեսել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների այց տարբեր տարիներին, երբ ՀՀ ղեկավարը չէր խորշում նրա ներկայությամբ նույնիսկ ամենախիստ խոսքերը ասել, հիշեք Ռամիլ Սաֆարովի  դեպքը:

Հայաստանը վարում էր փոխլրացնող արտաքին քաղաքականություն, նաեւ ռազմական հարաբերություններ ուներ ՆԱՏՕ-ի հետ: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները որեւէ կերպ թարս կամ խեթ չէին նայվում ոչ ՀԱՊԿ-ի, ոչ Ռուսաստանի կողմից: Դա էր հավասարակշիռ արտաքին հարաբերությունը, եւ ոչ թե միակողմանի, մի ռազմավարական գործընկերոջ, անվտանգային համակարգում կարեւոր դեր ունեցող գործընկերոջ հետ ամբողջությամբ փլուզել քո հարաբերությունները, փոխարենը երազային ինչ-որ բանի ակնկալիքով, որը դեռ նյութականացված չէ»,-ասաց նա:

Ինչ անել հարցին էլ Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Դիմադրել, համաժողովրդական դիմադրել, ամեն մի հայրենակցով դիմադրել, քաղաքական ուժերով, խորհրդարանական ընդդիմությունով դիմադրել»:

  • Կիսվել: