ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Ստամբուլի նահանգապետը երրորդ տարին անընդմեջ արգելել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում իրականացնել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման կազմակերպիչներն իրենց դժգոհությունն են հայտնել նահանգապետի որոշման հետ կապված եւ կոչ արել վերանայել այն։

Կազմակերպիչները շեշտել են, որ 2010-ից մինչեւ 2019-ը ամեն տարի Ստամբուլում կազմակերպել են հիշատակի միջոցառումներ, սակայն Կովիդի սահմանափակումներից հետո Ստամբուլի նահանգապետարանը արդեն երեք տարի անընդմեջ չի թույլատրում։

  • Կիսվել: