կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շիրակի թեմի առաջնորդարանում կայացել է ազգային ուժերի հանդիպում-քննարկում՝ Հայրենատիրական պայքարի ձևավորման հրամայականով

Շիրակի թեմի առաջնորդարանում կայացել է ազգային ուժերի հանդիպում-քննարկում՝ Հայրենատիրական պայքարի ձևավորման հրամայականով

«ՀԱՅՔ» շարժման անդամ, հասարակական գործիչ Արմեն Ներսիսյանը հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում կայացել է ազգային ուժերի հանդիպում քննարկումը՝ Հայրենատիրական պայքարի ձևավորման հրամայականով։

Հանդիպման ավարտին ներկայացված գաղափարներն ու մոտեցումները ամփոփվել են թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից։

Որոշվել է հանդիպումները հետագայում կազմակերպել թե՛ մեծ թիմային, և թե՛ փոքր աշխատանքային խմբերով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Տավուշից նոր պայքար կսկսվի, որը այս անգամ կգլխավորեն Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

  • Կիսվել: