երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Շանթ Դաշինքը» կմասնակցի հաջորդ Խորհրդարանական ընտրություններին

«Շանթ Դաշինքը» կմասնակցի հաջորդ Խորհրդարանական ընտրություններին

Կայացել է «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության երկրորդ համագումարը, հայտնում են Դաշինքից: 

«Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։

Ձևավորվել է նոր խորհուրդ և վերահսկիչ հանձնաժողով։

Համագումարի ընթացքում Շահեն Հարությունյանը հայտնեց «Շանթ Դաշինքի» որոշման մասին․
«Շանթ Դաշինքը» կմասնակցի հաջորդ Խորհրդարանական ընտրություններին։

Ելույթով հանդես եկավ Շանթ Հարությունյանը։

Այս համագումարը նեղ կուսակցական չէր, այլ՝ գաղափարական մարդկանց միջոցառում։

Համագումարին մասնակցում էին Կապանի համայնքապետ՝ Գևորգ Փարսյանը, իր թիմը, Տաթևի համայնքապետ՝ Սամվել Լալայանը, Կապան և Տաթև համայնքների «Շանթ Դաշինքի» ավագանիներ։

Համագումարին ներկա էին՝ Պարույր Հայրիկյանը, Վարդան Հարությունյանը, Գագիկ Գևորգյանը, Միքայել Հայրապետյանը, Ռոմիկ Սարգսյանը։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և ԶԼՄ ներկայացուցիչներին»,-ասված է Դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: