երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ-ում իր կնոջ աշխատանքի մասին

Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ-ում իր կնոջ աշխատանքի մասին

Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում։ Այս մասին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նախարարը, մասնավորապես, նշել է․

«Հերքում.
✔Կինս դեռևս 2019 թվականի ամռանից չի աշխատում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակում (տես Լենա Նազարյանի հերքումը):

✔ Ես ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով չեմ մասնակցել ու մասնակցում փաստաբանական գրասենյակի կառավարմանը և որևէ առնչություն չունեմ վերջինիս հետ (կինս փաստաբանի արտոնագիրը ստացել է դեռևս 2016 թվականին, և այդ մասին տեղեկությունը հասանելի է advocates.am կայքում: Նույն ժամանակահատվածում տարբեր կարգավիճակներով զբաղվել է փաստաբանական գործունեությամբ)։

✔ Ես ինքս եղել եմ այլ փաստաբանական գրասենյակի բաժնետեր, սակայն շահերի բախման իրավիճակներից խուսափելու համար, դեռևս ՊԵԿ-ում, հրաժարվել եմ իմ բաժնետոմսերից։

Հ.Գ. Պատվիրատուի պատվերը կրկին վատ է իրականացվում, իսկ այդ նպատակով տրամադրված գումարները զրո արդյունք են տալիս, իսկ առջևում նոր ծախսեր են։

  • Կիսվել: