շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը կասկածում է ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը․ «Սա Երևանի միակողմանի որոշումն է»

Ռուսաստանը կասկածում է ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը․ «Սա Երևանի միակողմանի որոշումն է»

Կրեմլը կասկածելի է համարել Եվրամիության դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ դիտորդներին անձեռնմխելիություն տրամադրող համաձայնագրի վավերացումը, ինչպես նաև առաքելության ընդլայնումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այստեղ, թերևս, արժե կասկածի տակ դնել նման առաքելության պոտենցիալ արդյունավետությունը... Հարցն այն է, թե ո՞րն է մոնիտորինգի առարկան և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից։ Եթե ​​ճիշտ հասկանանք, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ նման մանդատը ըմբռնումով կկատարվի»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հայկական կողմի գործողությունները ԵՄ առաքելության տեղակայման և գործունեության համատեքստում անվանել է «Երևանի միակողմանի որոշում»։ Հայաստանի խորհրդարանը մարտի 20-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրի նախագիծը։

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր վավերացրեց «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: