կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանն ստացել է Հայաստանի առաջարկները ռուսական ալիքների հեռարձակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանն ստացել է Հայաստանի առաջարկները ռուսական ալիքների հեռարձակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ. Զախարովա

Երեւանից ստացանք մշակումները, փոխանցեցինք մեր մտքերը եւ սերտ կապի մեջ ենք։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը, թե գերատեսչությունը նոր առաջարկներ կանի ռուս գործընկերներին՝ բացառելու հակահայկական բովանդակությամբ ծրագրերը։

«Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցով։ Կողմերը խորհրդակցություններ են անցկացնում, մտքերի փոխանակումն ավարտված չէ»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ երկու կողմերի հիմնական խնդիրն է լուծել բոլոր խնդրահարույց հարցերը և թույլ չտալ նորերի ի հայտ գալը փոխադարձ հարգանքի ոգով։ Երկխոսության մասնակիցները պետք է ձգտեն հենց դրան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: