կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկան

ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկան

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ հայ խորհրդարանականների հետ շփումները կազմակերպության գծով պահպանվում են, սակայն ԽՎ աշխատանքներին նրանք չեն մասնակցում:

«Խորհրդարանականների միջև շփումներն աշխատանքային կարգով պահպանվում են»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողներին ասել է ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչը:
Նրա խոսքով` չնայած ՀԱՊԿ ԽՎ գծով անձնական և աշխատանքային շփումների պահպանմանը, վեհաժողովի միջոցառումներին հայ խորհրդարանականները պաշտոնապես չեն մասնակցում:

Բացի այդ, ՌԴ նախագահի ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան։

«Իրավաբանորեն նրանք (հայ խորհրդարանականները,–խմբ.) անդամ են, պարզապես նրանք չեն մասնակցում այն միջոցառումներին, որոնք տեղի են ունենում»,– ասել է վեհաժողովի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել 2021 և 2022 թթ. իրադարձությունների ժամանակ, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: