ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Անկարայում հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և նրա թուրք գործընկեր Բուրաք Աքչափարը։ Ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ շեշտելով գործընթացի կարևորությունը՝ տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։
Անդրադարձ է կատարվել նաև Մոսկվայի և Թուրքիայի միջև համագործակցության խորացմանը և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերին։