երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՔՊ վարչության նիստին ՀԺ-ի հոդվածի շուրջ քննարկում չի եղել. Պապիկյան

ՔՊ վարչության նիստին ՀԺ-ի հոդվածի շուրջ քննարկում չի եղել. Պապիկյան

«Հայկական ժամանակ» օրաթերթում  տեղ գտած հոդվածի մասով քննարկում չի եղել ՔՊ վարչության նիստին։ Այս մասին այսօր ՔՊ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ արշավը հովանավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Պապիկյանը, մասնավորապես, ասաց. «Դա մեկնաբանությանը ենթակա հարց չէր, նման քննարկում չենք ունեցել վարչությունում։ Մամուլի յուրաքանչյուր հրապարակման մասին պիտի կարծի՞ք հայտնեմ։ Խոսքը վերաբերում է ԱԱԾ պետին, ով աշխատանքից հեռացել է եւ այս պահին եթե կզբաղվի քաղաքական գործունեությամբ, կտեսնենք, որ զբաղվում է, ու եթե կլինեն գնահատականներ, ապա կլինեն» ։

Նա տեղեկացրեց նաեւ, որ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հարցեր օրակարգում չեն եղել, փոխարենը եղել են կուսակցական հարցեր:

  • Կիսվել: