շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քոչարյանի ազատման պատճառը եղել է քաղաքական հայտարարություն անելը. Վլադիմիր Կարապետյան

Քոչարյանի ազատման պատճառը եղել է քաղաքական հայտարարություն անելը. Վլադիմիր Կարապետյան

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն "Արմենպրեսի" հետ զրույցում անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառների մասին հարցին: 

Վլադիմիր Կարապետյանը  նշել է, որ ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը:

«Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական հարց է»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նշենք, որ Քոչարյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դեմ է իրավապահ համակարգի ղեկավար պաշտոնների քաղակականացման օրինագծին, որը ի դեպ ԱԺ-ն չընդունեց։  

  • Կիսվել: