կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին:

  • Կիսվել: