երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետք չէ անընդհատ պետությունից բողոքել, պահանջել. Էդմոն Մարուքյանը՝ երիտասարդներին

Պետք չէ անընդհատ պետությունից բողոքել, պահանջել. Էդմոն Մարուքյանը՝ երիտասարդներին

Այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ի երրորդ սերնդի և մարզային դասընթացների շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողություն:

Իր ողջույնի խոսքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է, որ շրջանավարտներն այնպիսի անհատներ են, որոնք սպասում են, որ ոչ թե պետությունն իրենց համար պետք է ինչ-որ բան անի, այլ իրենք են աշխատում՝ որպես քաղաքացիական ակտիվ դերակատար։

«Ոչ թե անդադար պետք է անդադար պետութունից բողոքենք, պահանջենք անել այս-այս, այլ պետք է մեր ներդրումը ունենանք մեր երազանքները կառուցելիս, ինչի արդյունքում մեր պետությունը միանշանակ հզորանալու է», -հայտարարել է Մարուքյանը։

  • Կիսվել: