շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին. Վինքելմայեր-Բեքեր

Պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին. Վինքելմայեր-Բեքեր

Անշուշտ, արդարացի են հնարավոր պատժամիջոցներ կիրառելու այն բոլոր փաստարկները, որոնք դուք բերում եք, բայց ես կարծում եմ, որ պատժամիջոցները շատ հաճախ սահմանափակ հաջողություններ են ունենում: Ես կուզենայի ձեր հույսը՝ հարցի վերջնական լուծման հետ կապված, փոքր ինչ հարաբերականացնել, այն առումով, որ այս փուլում հատկապես, այդպիսի պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ արևմուտքը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ:

«Ես կուզենայի, որ Հայաստանը շարունակեր ավելի շատ աշխատել և հետամուտ լինել բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, որպեսզի ՀՀ քաղաքացին կարողանա իրացնել իր հիմնարար ազատությունները՝ չենթարկվելով պետական ճնշումների: Եվ հենց այստեղ է Հայաստանի զորությունը՝ համեմատ իր մյուս հարևանների»,-եզրափակեց Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:

  • Կիսվել: