կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանը կմեկնի Մոսկվա. կմասնակցի՞ հաղթանակի միջոցառումներին․ «Հրապարակ»

Փաշինյանը կմեկնի Մոսկվա. կմասնակցի՞ հաղթանակի միջոցառումներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթվ կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է մայիսի 8-ին։

Մեր աղբյուրը հստակ չասաց՝ Փաշինյանը մայիսի 9-ին կմասնակցի՞ Հաղթանակին նվիրված ամենամյա միջոցառումներին, բայց մեկ այլ աղբյուրից տեղեկացանք, որ նա որոշել է մի քանի ժամ մնալ Մոսկվայում, ասենք` առավոտյան մեկնել, երեկոյան` վերադառնալ։ Դատելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքից, դա քիչ հավանական է։

Բանն այն է, որ Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր եւ ցուցադրաբար սրում են հայ-ռուսական հարաբերությունները: Վերջին դրվագը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ արված հակառուսական հայտարարություններն էին։ Իշխանական շրջանակներն էլ հրապարակային տարածում են այն թեզը, թե ՌԴ-ն դրդում է Ադրբեջանին պատերազմի, մինչդեռ իշխանության ներսում էլ որոշ շրջանակներ չեն կասկածում, որ Փաշինյանը, ըստ ամենայնի, պայմանավորվել է Ալիեւի հետ կամ էլ անկարող է դիմադրել նրա պահանջներին եւ սրում է իրավիճակը, հակառուսական գիծ տանում, որ հետո ռուսներին մեղավոր հռչակի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: