երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է. Սատանովսկի

Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է. Սատանովսկի

Փաշինյանը հանձնեց Ղարաբաղից, սա անշրջելի է. Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նրա գնահատմամբ՝ այժմ ինքը (Փաշինյանը-խմբ.) փաստացի համառորեն և հետևողականորեն խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Ուրեմն ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Ղարաբաղում։ Քանի՞ հայ է մնացել այնտեղ։ Իսկ այդ դեպքում ի՞նչ խաղաղապահներ։ Ո՞ւմ փրկեն նրանք»,- հարցադրում է արել Սատանովսկին:

Նրա խոսքով, հայերին Ղարաբաղ վերադարձնելու հնարավորությունները սպառվել են արդեն այն պահին, երբ նրանք դեռ ապրում էին Ղարաբաղում։

«Փաշինյանը փակեց այս թեման ու փակեց, որքան հասկացա, ընդմիշտ: Քանի՞ հայ է ապրում ժամանակին աշխարհի ամենամեծ հայկական քաղաքներից մեկում՝ Ստամբուլում։ Քանի՞ հայ է ապրում Բաքվում»,- նշել է Սատանովսկին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 17-ին հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը սկսվել է։

Խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով վերջ դրվեց Ադրբեջանի 44-օրյա ագրեսիային Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։

  • Կիսվել: