կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փաշինյանը ատելություն ունի ցանկացած ազգայինի հանդեպ. Մամիջանյան

Փաշինյանը ատելություն ունի ցանկացած ազգայինի հանդեպ. Մամիջանյան

Որոշումները դատարանի այս շենքից շատ ավելի հեռու են կայացվում․ ամառանոցներում՝ այս կամ այն խմիչքի ազդեցության ներքո: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ Աշոտյանի պաշտպանական թիմն այսօր դիմելու է Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով երաշխավորների լայն սպեկտոր, այդ թվում նաև միջազգային։ «Արտերկրից երաշխավորել է Կոլումբիայի նախկին նախագահը՝ Անդրեաս Պաստրանան, երկրորդ անգամ արդեն, կենտրոնամետ դեմոկրատների նախագահն է։ Նաև Վրաստանի նախկին ԱԳ նախարարը՝ Գեորգի Ծերեթելին»,-ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանը ատելություն ունի ցանկացած ազգայինի հանդեպ։ «Ինչ եկել է իշխանության, պայքարում է ազգային կուսակցությունների և հիմա արդեն երկեղեցիների դեմ։ Հայ ժողովուրդը առաջին անգամ չլսեց Վեհափառ տիրոջ օրհնանքը։ Սա լավագույն ցուցիչն է, թե ինչ է ուզում վերացնել Փաշինյանը»,-ասաց նա։

  • Կիսվել: