կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց «սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել»

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց «սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել»

Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց «սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել»։

«Առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը Ալմաթայի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»,- Բաքվին բանավոր առաջարկ ուղղեց Նիկոլ Փաշինյանը։

«Սա, իհարկե, նոր բան է»,- հավելեց նա։  

  • Կիսվել: