շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախարար Բադասյանը կանխատեսեց, որ Նաիրի Հունանյանի դիմումը վաղաժամկետ ազատման համար կմերժվի

Նախարար Բադասյանը կանխատեսեց, որ Նաիրի Հունանյանի դիմումը վաղաժամկետ ազատման համար կմերժվի

«Հոկտեմբերի 27-ի» աղմկահարույց գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով:

Ինչպես խորհրդարանում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Հունանյանը դիմումը կապված է 20-ամյա ժամկետը լրանալու հետ:

 «Նման դիմում եղել է սեպտեմբերի 11-ին»,- ասաց Բադասյանը:

Ըստ նրա՝ այսպիսի դեպքերում մի քանի սցենար է հնարավոր. «Եթե պրոբացիայի ծառայությունը և Քրեակատարողական ծառայությունը դրական եզրակացություն են տալիս, միջնորդությունը գնում է դատարան, եթե երկու կառույցներից մեկը բացասական է տալիս, դատապարտյալի գրավոր համաձայնութամբ կրկին հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով: Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, հարցի քննարկումը համարվում է մերժված: Տվյալ դեպքում Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել: Նկատի ունենալով, որ Պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշներով՝ կարել է եզրակացնել, թե ինչ ելք կլին»:

  • Կիսվել: