շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախագահի հրամանագրով Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից

Նախագահի հրամանագրով Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է հրամանագրում:

  • Կիսվել: